DPA գործակալության փոխանցմամբ` Եվրոգոտում ճգնաժամի կարգավորման խնդրի շուրջ բանակցությունների արդյունքում Եվրամիությունում նախնական համաձայնության են եկել՝ հունական պետական պարտքի 60%-ը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Այս մասին խոսակցությունն առաջին անգամ կայացել էր էր Բեռլինում՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ:
Մերկելը, սակայն, նշել էր, որ կոնկրետ թվերի մասին խոսելու համար դեռևս շատ շուտ է: Մինչդեռ հունական իշխանական և ընդդիմադիր մամուլը վրդովմունք էր հայտնել, որ ուրիշներն են որոշում իրենց փոխարեն:
Նշենք, որ Հունաստանի պարտքը կրճատելուց ամենաշատ վնասը կկրեն ֆրանսիական առևտային բանկերը, որոնք ժամանակին գնել էին հունական պետական պարտատոմսերը:











































