Այսօր անհետացել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը, որը հերթապահում էր Մոնղոլիայի սահմանի մոտ գտնվող Կիրինսկի շրջանի անտառներում: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Ուղղաթիռի անձնակազմի հետ ռադիոկապն ընդհատվել է, որից հետո համապատասխան սարքերը չորս վթարային ազդանշան են արձակել, և ուղղաթիռն անհետացել է»,- հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով տեղի իրավապաշտպան մարմիններին:
Ուղղաթիռը, որի մեջ, նախնական տվյալներով, կար յոթ մարդ, դեռևս չի գտնվել, կատարվում են որոնողական աշխատանքներ:









































