Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկու պայթյունի արդյունքում վիրավորվել է առնվազն 11 մարդ: Այս մասին հաղորդում է BBC–ն:
Առաջին պայթյունը կեսօրին որոտացել է նավահանգստային Զամբունգա քաղաքի երկհարկանի հյուրանոցներից մեկում, իսկ երկրորդն այն պահին, երբ շտապ օգնության աշխատակիցները և ոստիկանները աշխատելիս են եղել դեպքի վայրում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործել է աքլորակռվի ռինգում:
Տեղի իշխանությունները կարծում են, որ պայթյունի հետևում կանգնած են իսլամիստ ծայրահեղականները, որոնք, հնարավոր է, փորձել են կանխել հաջորդ շաբաթ կայանալիք կաթոլիկ տոնակատարությունները:







































