Բանգլադեշի մարդու իրավունքների պաշտպանները կտրակնապես քննադատել են Սաուդյան Արաբիայում 8 բանգլադեշցի աշխատողների հրապարակային մահապատիժը: Նրանք գլխատվել են Ռիադում՝ այն բանից հետո, երբ մեղավոր են ճանաչվել 2007 թ. եգիպտացի սպանելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իրավապաշտպանների պնդմամբ՝ գաղթական աշխատողները չգիտեն արաբերեն և ոչինչ չեն հասկանում դատական գործընթացից: Միայն հազվագյուտ դեպքերում նրանք կարող են դատապաշտպան վարձել՝ իրենց պաշտպանելու համար: Նրանք դիմել են Բանգլալդեշի կառավարությանը՝ իրավաբանական օգնություն տրամադրելու խնդրանքով:
Սաուդյան Արաբիայում աշխատում են 2 միլիոնից ավել գաղթականներ՝ Բանգլադեշից:









































