Իրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 25 մարզիկների, դերասանների և կինոգործիչների դեմ՝ երկրում հակակառավարական ցույցերին և անկարգություններին աջակցելու համար: Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության մամուլի ծառայությունը։
«2026 թվականի հունվարի 8-ի և 9-ի բողոքի ցույցերի կապակցությամբ…. Թեհրանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել 15 մարզիկների և դերասանների, ինչպես նաև 10 կինոգործիչների դեմ», – մեջբերում է հայտարարության տեքստը Mehr գործակալությունը։
Դատախազությունը կարգադրել է բռնագրավել որոշ կասկածյալների ունեցվածքը և նրանցից բռնագանձել միջոցներ խռովարարների պատճառած վնասի փոխհատուցման համար։








































