Իրաքի հարավում անհայտ անձանց կողմից իրականացված երկու պայթյունների հետևանքով լրջորեն վնասվել է նավթային խողովակաշարը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դիվերսիոն գործողությունը տեղի է ունեցել աշխահի ամենախոշոր նավթային հանքավայրի` Ռումեյլայի շրջանում:
Նախնական տեղեկություններով, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն վնասի չափը մինչ այժմ հնարավոր չէ պարզել բռնկված հրդեհի պատճառով:
1953թ. բացված Ռումեյլայի նավթահանքի պաշարները գնահատվում է մոտ 17 մլրդ բարել: