Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել այն փաստը, որ երեկ Բաքու այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի շոշափել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը.
«Ես չեմ կարող մեկնաբանել դա, որովհետև ես այլևս Մինսկի խմբի համանախագահ չեմ։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ջանում են կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները։
ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության համար առաջնահերթ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Պաշտոնական Վաշինգտոնը ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ արդյունքի հասնելու համար»։