Երկու օր առաջ անհայտ անձինք կրակ էին բացել Սիրիայի Հոմս քաղաքում գտնվող ռուսական «Ստրոյտրանսգազ» կազմակերպության մասնաճյուղի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնում է, որ կրակոցների արդյունքում վիրավորներ չկան:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կարծիքով՝ ռուսական ընկերության վրա հարձակումը, հնարավոր է, կազմակերպել են Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք Ռուսաստանին մեղադրում են Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի վրա վետո դնելու մեջ: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Սիրիայում սեպտեմբերին Ռուսաստանի դեմ ակցիաներ էին սկսվել: Ընդդիմությունը դրանք անվանել է «ցասման օր»:
Հիշեցնեք, որ այս շաբաթ Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը քննադատում էր Սիրիայի իշխանություններին, սակայն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր առաջին անգամ հայտարարել է, որ եթե Սիրիայի ղեկավարությունը երկրում բարեփոխումներ չանցկացնի, ապա ստիպված կլինի հրաժարական տալ:









































