Սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի նկատմամբ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Այսօր արդեն լրացել է նրա ձերբակալման եռօրյա ժամկետը:
Կարեն Արեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:









































