Ճապոնական Sony ընկերությունը պատրաստվում է գնել Ericsson ընկերության բաժնետոմսերի մի մասը, որպեսզի սկսի բջջային հեռախոսների համատեղ արտադրություն: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Sony-ն պատրաստվում է միավորել բջջային հեռախոսներ արտադրող իր ստորաբաժանումները պլանշետային համակարգիչներով, խաղային սարքերով և անհատական համակարգիչներով զբաղվող ստորաբաժանումների հետ: Այս որոշումը կայացվել է, որպեսզի հնարավոր լինի տնտեսել միջոցները, ինչպես նաև օպտիմալացնել ստորաբաժոնումների աշխատանքը: Այսպիսով, Sony-ն փորձում է հետ չմնալ շուկայի հիմնական առաջատարներից` Samsung-ից և Apple-ից:
Գործարքի ֆինանսական կողմի մասին չի խոսվում, սակայն, ըստ փորձագետների, խոսք կարող է գնալ 1-1.25 մլրդ եվրոյի մասին: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս հրապարակումից հետո շվեդական ընկերության բաժնետոմսերի գինն աճեց 8%-ով:











































