Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Հիպոկրատի երդումն ունի մի քանի ուղղություն. պետք չէ բուժման ժամանակ ունենալ ինտիմ հարաբերություն` հիվանդի կամ նրա հարազատների հետ

«Անձավաբուժությամբ բուժվում են մի շարք շնչառական և ալերգիկ հիվանդություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը` խոսելով շնչառական հիվանդությունների և անձավաբուժության մասին: Տեղեկացնենք, որ անձավաբուժությունը Հայաստանում ձևավորվել է 80-ական թվականներին: «Բուժում է շնչառական հիվանդությունը: Սա համեմատաբար նոր ուղղություն է բժշկության մեջ: Քանի որ բոլոր հիվանդությունների հիմքում ընկած է իմունային համակարգի խաթարումը, անհրաժեշտ է օրգանիզմի իմունային վիճակը բարձրացնել. անձավը օրգանիզմին տալիս է իմունային հանգստություն»,- մասնավորեցրեց բժիշկը`ընդգծելով, որ Հայաստանում կա նմանատիպ անձավ` Ավան համայնքում:

Ըստ Ա. Ոսկանյանի` անձավում մի որոշ ժամանակ ապրում է մարդը և «ազատվում բոլոր կյանքային գրգռիչներից»: «Երբ իմունային համակարգը կարգավորվում է, սկսում է ինքը պայքարել հիվանդության դեմ, սա կոչվում է ռեկրեցիա` վերականգնում հանգստի միջոցով: Հայաստանում այդ բուժումը ունի բժշկական լիցենզիա»,- ասաց բժիշկը`տեղեկացնելով, որ այս կերպ բուժվում են բրոնխիալ ասթման, բոլոր ալերգիկ հիվանդությունները, թոքերի հետ կապված խրոնիկ հիվանդությունները` բացառությամբ թոքախտի և սուր հիվանդությունների: Բուժումը տեղի է ունենում 235 մետր խորության տակ, քսան օր, օրական` վեց ժամով, հետո բժիշկը տալիս է հատուկ ցուցումներ:

Անդրադառնալով եղանակային փոփոխություններին` բժիշկը մի քանի ցուցումներ տվեց` ասելով, որ
պետք է ճիշտ նախապատրաստվել, պետք է ունենալ առողջ ապրելակերպ, օրինակ` ծխողի մոտ ավելի շուտ են առաջանում շնչառական հիվանդություններ: «Առաջին հերթին շնչառական և ինֆեկցիոն հիվանդություններն են գլուխ բարձրացնում` եղանակային փոփոխություններից»,- բացատրեց Ա. Ոսկանյանը` հավելելով, որ երբ ջերմությունը բարձրանում է, սկսվում է հաղթահարվել հիվանդությունը, պետք չէ փորձել խեղդել բարձր ջերմաստիճանը: Բժիշկը խորհուրդ տվեց վստահել միայն այն բժշկական կազմակերպությանը, որն ունի բժշկական լիցենզիա:

Նա նաև խոսեց բժիշկների հանդեպ անվստահությունից` ասելով, որ դա պատճառաբանված է: «Բժիշկների հանդեպ անվստահությունը հիմքեր ունի, բայց ոչ այն պատճառով, որ նրանք չունեն անհրաժեշտ պայմաններ»,- մեկնաբանեց Ա. Ոսկանյանը`ասելով, որ բժշկի Հիպոկրատի երդումն ունի մի քանի ուղղություն. պետք է ճշտել հիվանդությունը` նոր բուժել, բուժման ժամանակ չունենալ ինտիմ հարաբերություն` հիվանդի կամ նրա հարազատների հետ: Ըստ պրոֆեսոր Ա. Ոսկանյանի` բժիշկների մեծ մասը բժիշկ կոչվելու իրավունք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում