Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Յան Դյուրիցային մոռացել են Ժիլինայի «Պոդ Դուբնեմ» մարզադաշտում, որտեղ այսօր կկայանա «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Սլովակիա-Ռուսաստան հանդիպումը:
Երեկ` հոկտեմբերի 6-ին, մարզումից հետո Դյուրիցան պատասխանում էր լրագրողների հարցերին, իսկ սլովակ ֆուտբոլիստների ավտոբուսն այդ ընթացքում շարժվել է առանց նրա: Այս մասին հաղորդում է Советский спорт-ը:
Որոշ ժամանակ անց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում հանդես եկող Դյուրիցայի հետևից եկել է մի ավտոմեքենա և նրան տարել խաղընկերների մոտ:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբի Սլովակիա-Ռուսաստան հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:15-ին: B խմբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականը, որի ճակատագիրը որոշակիորեն կախված է նաև այս հանդիպումից:







































