ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ մահացած Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին անվանել է «իրական գլոբալ ուժ»:
«Սթիվ Ջոբսը ոչ ոքի նման չէր: Նա տեսնում էր այն, ինչ չէին տեսնում ուրիշները»,- ասվում է Բան Կի Մունի մեկնաբանության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` Սթիվ Ջոբսը հավատում էր առաջին հերթին «մարդկային տաղանդի ուժին»` այնպիսի «գործիքների» ստեղծմանը, որոնք մարդիկ «կարող էին օգտագործել ոչ միայն իրենց կյանքը բարելավելու, այլև բառացիորեն աշխարհը փոխելու համար»:







































