ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում եվրոպական երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու և այն հաղթահարելու համար:
BBC-ի հաղորդմամբ՝ Օբաման եվրոպական պետությունների առաջնորդներին այսպիսի կոչ անելուց հետո հայտարարել է, որ պարտքային ճգնաժամը կարող է վնասներ հասցնել նաև ամերիկյան տնտեսությանը, և խանգարել նրա վերականգնմանը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ հաճախ է խոսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, և նրանք հասկանում են այս խնդրի հաղթահարման համար անհապաղ և կարևոր քայլեր ձեռնարկելու կարևորությունը:







































