Грузия Online-ի փոխանցմամբ՝ հաջորդ տարի մեկնարկելու է Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր՝ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Այս մասին Վրաստանի խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալեքսանդր Խետագուրին։
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանում մնացել է կառուցել 14 կիլոմետրանոց հատված, քանի որ մնացած ենթակառույցը Վրաստանի տարածքում արդեն իսկ գոյություն ունի։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա Խետագուրին նշել է, որ Հայաստանում դեռ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց հատված։
Խետագուրին հավելել է, որ Վրաստանը Թուրքիային կապող էլեկտրահաղորդման գիծը շահագործման է հանձնվելու 2012 թվականի մայիսին, իսկ Վրաստանն Ադրբեջանին կապող 500 կիլովոլտանոց էլեկտրահաղորդագիծը շահագործման է հանձնվելու մինչև տարեվերջ։








































