Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում և նրա արվարձաններում հայտնաբերվել է 900 դիակ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Լիբիայի ուժային կառույցների ղեկավար Նաջի Ալ-Իսսաուիին:
«Մենք գտել ենք երկու մեծ գերեզմանոց, որտեղ հայտնաբերվել է նախկին կառավարական վարչակարգի շուրջ 900 զոհերի մարմիններ»,- ասել է նա:
Իսաուիի խոսքով` շուրջ 200 մարմին գտնվել է առաջին եղբայրական գերեզմանոցում, որը գտնվում է տրիպոլիի կենտրոնից մոտ 7 կմ հեռավորության վրա: Եվս 700 դիակ հայտնաբերվել է մայրաքաղաքից 10 կմ հեռավորույան վրա գտնվող գյուղական բնակավայրում:
Այնուամենայնիվ, նրանց մահվան հանգամանքները ուժայինները չեն պարզաբանել: Չի հաղորդվում նաև նրանց ինքնության մասին:
Ընդհանուր առմամբ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լիբիայում հայտնաբերվել է 15 եղբայրական գերեզմանոց:







































