«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս վնասազերծված ավազակային բանդան իրականում կատարել է միայն երկու՝ Աժ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի և Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանի առանձնատների կողոպուտները, թեև նրանցից գողացված իրերն էլ մինչ օրս գտնված չեն:
«Մնացած հարձակումները բանդային վերագրվել են դեռ խորհրդային ժամանակներից եկած ավանդույթով, երբ բռնված հանցագործի վրա փորձում էին բարդել նմանատիպ բոլոր հանցագործությունները:
«ժողովուրդ»-ը այս տեղեկությունը երկար ժամանակ չէր հրապարակում` հաշվի առնելով իրավապահների խնդրանքները, որ պետք է մյուս բանդիտները մտածեն, թե ոստիկանությունն իր գործն ավարտված է համարում, որպեսզի հեշտ վնասազերծեն»:
Անդրադառնալով հոկտեմբերի 3-ին Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու բնակարանից կատարված գողությանը` թերթը գրում է.
«Բանդան մարտահրավեր է նետում ոստիկանությանը»: