Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չորեքշաբթի օրը կոչ է արել իր կուսակցության պատգամավորներին՝ կողմ քվեարկել միասեռականների ամուսնության վերաբերյալ օրենքին: Այս մասին հաղոդում է РИА Новости-ն:
Նախորդ ամիս բրիտանական կառավարությունը հայտարարել էր համապատասխան օրենսդրական փաթեթի ուսումնասիրության աշխատանքները սկսելու մասին: Կոնկրետ նախագիծը պատրաստ կլինի 2015 թվականին:
«Միասեռ ամուսնություն» ձևակերպումը Բրիտանիայում պաշտոնպես չի ճանաչվում, բայց 2005 թվականից միասեռականներին թույլ է տրվում ապրել «քաղաքացիական զուգընկերությամբ», որն ունի ամուսնության իրավաբանական ուժ:
Քեմերոնը խոսել է նաև ամբողջ աշխարհի առջև ծառացած խնդիրների մասին, հատկապես՝ տնտեսական: Նա գտնում է, որ ճգնաժամի վտանգը առկա է` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության անկումը և տարբեր երկրների կառավարությունների ռեկորդային պարտքերը:







































