Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ դառնալուն։ Այս մասին այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Վերջինս նշել է. «Մենք հասկանում ու գնահատում ենք այդ հարցի կարևորությունը և ձգտելու ենք նրան, որ այդ հարցը լուծվի ադրբեջանական կողմի օգտին»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամի ընտրությունը տեղի է ունենալու հոկտեմբերին։










































