ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված Սևանա լճի օրեցօր վատացող վիճակի անտրամաբանությունը: Սակայն Հովիկ Աբրահամյանը Լարիսա Ալավերդյանին պատասխանելու համար խոսքը տվեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Վերջինս նշեց, որ Սևանի վիճակն իրականում այնպես չէ, ինչպես որ նկարագրում են: Ավելին՝ եթե նախորդ տարի թափանցելիությունը մինչև չորս մետր էր, ապա հիմա վեցից տաս, իսկ մաքրման աշխատանքները 2012-ին կավարտվեն:
Լարիսա Ալավերդյանը բնապահպանության նախարարին շնորհակալություն հայտնեց պատասխանի համար և որպես վիրավորանքի արտահայտում՝ նկատեց, որ միգուցե օրերից մի օր էլ նա վարչապետ կդառնա:
Ինչ վերաբերում է ձկան պաշարներին՝ բնապահպանության նախարարը նշեց, որ մեկ միլիոնից ավել մանրաձուկ են բաց թողել:
Վերջում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ վարչապետն է որոշում, թե ով է ԱԺ պատգամավորներին պատասխանելու:







































