Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ վրացական ծագմամբ ռուս գործարար Բորիս Իվանիշվիլին որոշել է Վրաստանում զբաղվել քաղաքականությամբ։ Forbes պարբերականի գնահատմամբ՝ Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5.5 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ նա հարուստների ցուցակում զբաղեցրել է 25-րդ տեղը։
Իվանիշվիլին հայտարարել է, որ որոշել է կուսակցություն ստեղծել և մասնակցել 2012 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Իվանիշվիլին հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել՝ դա թողնելով ուրբաթ օրվան։










































