Ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլի հեղինակը Միխայիլ Օսինովն է: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Գոլը գրանցվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի «ՄԻՏՕՍ»-«Օլիմպիա» հանդիպման մեկնարկում: «ՄԻՏՕՍ»-ի նորեկը մրցակցի դարպասը գրավել է անմիջապես կենտրոնում գնդակը խաղարկելուց հետո:
Հաղորդվում է, որ Օսինոի խփած գոլը փոքր-ինչ արագ է եղել բրազիլացի հարձակվող Ֆրեդի գոլից, որը մրցակցի դարպասը գրավել էր հանդիպման մեկնարկից 3.17 վայրկյան հետո:







































