Առցանց վճարումների ամերիկյան PayPal համակարգը այսօր հայտարարել է Wikileaks-ի համար նախատեսված նվիրատվությունները արգելափակելու իր որոշման մասին: Ըստ BBC-ի` ընկերության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ իրենց վճարման ծառայությունը չի կարող օգտագործվել այնպիսի գործունեության համար, որը «խրախուսում, նպաստում, օժանդակում կամ ուրիշներին ուղղորդում է ներգրավվելու ապօրինի գործողություններում»: Նշվում է նաև, որ Wikileaks-ին ուղղված նվիրատվություններն այսուհետ չեն կարող ընդունվել վերջինիս կողմից PayPal-ի ընդունելի օգտագործման կանոնների խախտման պատճառով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ծառայությունն էր դադարեցրել Wikileaks-ի դոմենային անվան մատակարար EveryDNS.net-ը, հիմնավորելով դա այսպես կոչված DDOS գրոհների առկայությամբ: