Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Այսօր երեկոյան պարզ կդառնա՛ ԵԽԽՎ-ն կփակի՞ Մարտի 1-ի էջը, թե՞ ոչ

Հոկտեմբերի 3-ին մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում է: Վեհաժողովի այս նստաշրջանը ուշագրավ է հատկապես այն առումով, որ ներկայացվելու է սեպտեմբերի սկզբին Փարիզում նախնական հավանության արժանացած համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի զեկույցը` Հայաստանի պարտավորությունների կատարման և Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ:

Հայաստանի վերաբերյալ հարցը կքննարկվի հոկտեմբերի 7-ին, նախատեսվում է նաև քվեարկություն: Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների զեկույցի նախագծում մի շարք դրույթներ են առկա, որոնք, մեղմ ասած, չեն արտահայտում Հայաստանում առկա իրավիճակը: Օրինակ` 2008թ. Մարտի 1-ի տասը դեռևս չբացահայտված սպանությունների էջը փակված համարելու և Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին պնդումներ էին առկա: ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հեղինակած` «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևի նախագծում Վեհաժողովը ողջունել էր` «իշխանության և արտախորհրդարանական ընդդիմության միջև երկխոսության մեկնարկը»:

Նշված էր, թե կարծում են, որ երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի «քաղաքական միջավայրի հետագա կարգավորմանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական և մրցակցային ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»: Սա այն դեպքում, երբ Կոնգրեսի և կոալիցիայի միջև առայժմ երկխոսությունն առկախված է, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսն «այլևս անիմաստ է համարում նման իշխանության հետ որևէ երկխոսությունը»:

Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ, ով նույնպես Ստրասբուրգում է:
Փորձեցինք պարզել, թե արդյո՞ք Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ բանաձևի վիճահարույց նախագծի շուրջ առաջարկություններ կան: Զ.Փոստանջյանը նշեց, որ հինգ առաջարկություններ է ներկայացրել, և դրանք այսօր կքննարկվեն Մոնիտորինգի հանձնաժողովում: Զ.Փոստանջյանին հարցրեցինք, թե բանաձևի նախագծի ո՞ր դրույթներին են առնչվում ներկայացված առաջարկությունները: Նա նշեց, որ դրանք փոփոխություններ են, որոնք առնչվում են Ընտրական օրենսգրքին, այն հանգամանքին, որ ընդդիմության առաջարկները հաշվի չեն առնվում, ինչպես նաև նախագծի այն ձևակերպմանը, որով կոչ էր արվում, փաստորեն, ձեռնպահ մնալ բոլոր հայտարարություններից, որոնք առնչվում էին ընտրական գործընթացների, մասնավորապես` արտահերթ ընտրությունների նկատմամբ անվստահություն սերմանելուն: Զ.Փոստանջյանը նշեց, որ առաջարկվել է առհասարակ հանել այդ ձևակերպումը: Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկություններին միացել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով նաև խոստացել է, որ առաջարկությունները կներկայացնի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ինչ վերաբերում է բանաձևի` «ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև արդյունավետ երկխոսության մեկնարկի» հայտարարություններին և այն ողջունելու փաստին, ապա այս թեմայի առնչությամբ Զ.Փոստանջյանը նկատեց, թե չի կարծում, որ այդ ձևակերպումը դուրս կմնա բանաձևի նախագծից, քանի որ դրա վերաբերյալ որևէ առաջարկ չի եղել. «Ավելին` ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի կողմից հայտարարվել է, որ երկխոսությունը շարունակվելու է, և այստեղ տեղյակ են այդ հայտարարություններին»:

«Մարտի 1-ի էջը փակելու»` ԵԽԽՎ ձևակերպումը բավական մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, դատապարտող հայտարարություններ հնչեցին իրավապաշտպանների կողմից, Մարտի 1-ի զոհերի ընտանիքների կողմից: Ի՞նչ է սպասվում այդ ձևակերպմանը: Զ.Փոստանջյանը նշեց, որ այս առիթով ևս նա առաջարկություն է ներկայացրել, որպեսզի նշյալ ձևակերպումը հանվի բանաձևից:

Այսօր երեկոյան պարզ կլինի` ներկայացված հինգ առաջարկներն ընդունվե՞լ են, թե՞ ոչ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում, որից հետո բանաձևը արդեն կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում