Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Արաքսիա Սվաջյանն այցելել է կրթական մի շարք հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, ծանոթացել նոր ուսումնական տարում դասերի կազմակերպման ընթացքին, դասագրքերի բաշխման հետ կապված իրավիճակին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Առաջին կանգառը Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում էր։ Դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի ուղեկցությամբ Արաքսիա Սվաջյանը շրջել է դասասենյակներով, զրուցել սովորողների հետ և հետաքրքրվել նրանց առաջին տպավորություններով, ինչպես նաև քննարկել առողջ և անվտանգ կրթության տարվա շրջանակում նախատեսված միջոցառումների և նախաձեռնությունների հետ կապված հարցեր։

Նախարարի տեղակալը նշել է, որ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»՝ դպրոցներում բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված մթնոլորտ ապահովելու, աշակերտների և ուսուցիչների հոգեբանական և ֆիզիկական անվտանգության խնդիրների վրա հատուկ ուշադրություն դարձնելու նպատակով։ Այս համատեքստում նա կարևորել է դպրոցներում համագործակցային և ներառական միջավայրի ձևավորումը, որը կնպաստի երեխաների մոտ հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։

Հաջորդաբար Արաքսիա Սվաջյանն այցելել է Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց, որտեղ ժամանակավորապես կազմակերպվում է նաև Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը՝ վերջինում ընթացող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված։ Նախարարի տեղակալը շրջել է դասասենյակներով, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ՝ համատեղ ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական միջավայրի արդյունավետության և առկա խնդիրների շուրջ։ Նշվել է, որ 148 ավագ դպրոցում այս ուսումնական տարում ընդունվել է ավելի քան 170 սովորող։

Արաքսիա Սվաջյանն ավագ դպրոցի աշակերտների հետ խոսել է մասնագիտական խմբակների աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման հնարավորությունների, ինչպես նաև հանրակրթության պետական նոր չափորոշչով նախատեսված խորացված առարկաների ուսուցման մասին։ Նրա խոսքով՝ նոր մոտեցումները կնպաստեն, որպեսզի համալսարաններ ընդունվելու համար սովորողներն առավելապես օգտվեն դպրոցում ստացած գիտելիքներից՝ նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։ Նշվել է նաև, որ չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված նոր դասագրքերի բաշխումը հիմնականում ավարտված է։

Այցի վերջին կանգառը Երևանի թիվ 1 տարածաշրջանային պետական քոլեջն էր։ Հաստատության տնօրեն Պարույր Սանթրոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը շրջել է լսարաններով, ծանոթացել խոհարարություն, ռեժիսուրա, լուսանկարչություն, դերասանական արվեստ և պարարվեստ մասնագիտություններով սովորողների ուսումնառության պայմաններին, հետևել նրանց գործնական աշխատանքներին։

Նշվել է, որ 2025-2026 ուսումնական տարում քոլեջ է ընդունվել շուրջ 170 ուսանող․ քոլեջում կրթություն է կազմակերպվում տարբեր մասնագիտություններով, որոնցից 3-ն արվեստի ուղղությամբ՝ ռեժիսուրա, դերասանական արվեստ և պարի ուսուցում։ Այստեղ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ են սովորում։

Նախարարի տեղակալը հատուկ շեշտել է, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով առանձնահատուկ տեղ է տրված աշխատանքի վրա հիմնված կրթությանը։ Այս մոդելը հնարավորություն է տալիս ուսանողներին համատեղելու տեսական ուսուցումն ու գործնական փորձը, որը կարևոր է աշխատաշուկայի պահանջներին առավելագույնս համապատասխան հմտություններ ստանալու տեսանկյունից։ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ գործատուների հետ համագործակցության խորացումը կարևոր է, քանի որ այն ապահովում է ուսանողների արագ ինտեգրումը մասնագիտական ոլորտ, իսկ շրջանավարտները դառնում են մրցունակ՝ պատրաստ լինելով ներգրավվելու աշխատաշուկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում