Մակեդոնիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Գորան Պանդևը չի մասնակցի հոկտեմբերի 7-ին կայանալիք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մակեդոնացիների ավագը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի «Ինտեր»-«Նապոլի» հանդիպման ժամանակ և հավաքականի վերջին մարզմանը ներկայացել է սայլակով: Հաղորդվում է, որ Երևան չի ժամանի նաև Մակեդոնիայի ընտրանու և «Մարիբոր»-ի հարձակվող Ագիմ Իբրահիմը:








































