Լատվիայի բնակիչը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետ, երբ համբուրել է օձին: Ինչպես հաղորդում է լատվիական LTV հեռուստաալիքը, մոտ 40-ամյա տղամարդը այնքան մեծ համակրանք է զգացել օձի նկատմամբ, որ որոշել է համբուրել նրան, սակայն օձը «դիմադրություն է ցույց տվել» և կծել նրա շրթունքը: Պարզվել է, որ տղամարդուն այդքան դուր եկած օձը իժ է:
Հեռուստաընկերությունը, սակայն, չի հաղորդում, թե ով է բժիշկ կանչել և ինչպես է հիմա տղամարդու առողջական վիճակը:
Իժերը հանդիպում են Եվրոպայի և Ասիայի տարածքում, նրանց միջին երկարությունը 65 սմ է: Նրանք սովորաբար խուսափում են մարդու հետ հանդիպումից և թաքնվում:









































