Չինացի գեղանկարիչ Ցզյաո Վու-Կիի «10.1.68» աբստրակտ ոճի բնանկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է 8.85 մլն դոլարով: Sotheby’s-ի կայքում հաղորդվում է, որ այդպիսով սահմանվել է Վու-Կիի նկարների վաճառքի համաշխարհային ռեկորդ:
1968թ. ստեղծված կտավը հոկտեմբերի 3-ին գնել է մի կին, որի անունը չի հաղորդվում: Աճուրդի տունը նախատեսում էր կտավը վաճառել 4.5 մլն դոլարով:
Ցզյաո Վու-Կիի կտավները աճուրդներում մեծ հետաքրքրություն են առաջացնում: Փորձագետները ենթադրում են, որ նրա աշխատանքների գները դեռ կշարունակեն աճել և 10 տարի հետո կվաճառվեն 50 մն դոլարով: