Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ` վաղվանից Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում մեկնարկում են թուրքական մեծամասշտաբ զորավարժությունները:
Դրանք ստացել են YILDIRIM-2011 անունը և տևելու են մինչև հոկտեմբերի 13-ը: Զորավարժություններին մասնակցում է 730 մարդ, 40 միավոր տեխնիկա, այդ թվում՝ նաև ռազմանավեր: