Լիբիայի Էլ-Քուֆրա քաղաքի մոտ հատնաբերվել է Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ պայքարող ապստամբների նոր եղբայրական գերեզմանոց: Ինչպես հաղորդում են արաբական ԶԼՄ-ները, գերեզմանոցում հայտնաբերվել է 60 մարդու մարմին: ԱԱԽ ներկայացուցիչը հայտնել է, որ «արդեն ճանաչված մարմինները պատկանում են ընդդիմության կողմից կռված հեղափոխականներին», իսկ մինչ այժմ նրանք համարվել են անհետ կորած:
Սա Լիբիայի տարածքում հայտնաբերված արդեն 14-րդ եղբայրական գերեզմանոցն է:










































