ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները Դիլիջան համայնքում վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝ առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել ճաքճքված և վնասված հատվածներ։
Ինչպես տեղեկանում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:











































