Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Թուրք Չավուշօղլուին կփոխարինի ֆրանսիացի Մինյոնը

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը չի մասնակցել երեկ այդ կառույցում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստին: «Առաջին լրատվականի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ չնայած հայկական պատվիրակությունը Բյուրոյի դեռ հունվարյան նստաշրջանում գրավոր և բանավոր զգուշացրել էր, որ իր համար անընդունելի է ԵԽԽՎ մանդատի ներքո նման ենթահանձնաժողովի վերակենդանացումը, այդուհանդերձ պատկերացնում էր, որ իր նախագահության ընթացքում ազգությամբ թուրք Մևլութ Չավուշօղլուն պետք է անի ամեն ինչ` Լեռնային Ղարաբաղի հարցում հակահայ բանաձև ստանալու համար:

«Ուստի երեկ` հոկտեմբերի 3-ին, նա կրկին ենթահանձնաժողովի նիստ էր նշանակել: Հատկանշական է, սակայն, որ մինչև նիստը` առավոտյան մեր պատվիրակությունը կրկին նշեց, որ հայկական կողմը չի մասնակցելու ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի նիստին: Մենք, բնականաբար, նիստին չմասնակցեցինք: Այն տևել է 20-25 րոպե, բովանդակային քննարկումներ չեն եղել, և մեր ունեցած տեղեկատվությամբ՝ որոշվել է ենթահանձնաժողովի մասին հարցը կրկին ուղարկել Բյուրո: Բովանդակային քննարկում չէր էլ կարող լինել, որովհետև մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունները փակ են և բանակցային գործընթացին ԵԽԽՎ այդ հանձնաժողովի ոչ մի անդամ տեղյակ լինել չի կարող: Ինձ թույլ կտամ ենթադրել, որ ԼՂՀ ենթահանձնաժողովի հարցը հենց Բյուրոյում էլ կթաղվի, որովհետև այս նստաշրջանը Չավուշօղլուի համար վերջինն է»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը հունվարից կստանձնի ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը: «Հույս ունեմ, որ նա խոհեմություն կունենա հասկանալու, որ նման ենթահանձնաժողովը վնասում է ղարաբաղյան բանակցային գործընթացին: Ենթադրում եմ, որ ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի նոր նիստ այլևս չի գումարվի»,- ընդգծեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամը:

Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կուսակցություններին փոխանցվում է ռոտացիոն կարգով: Հոկտեմբերի 3-ին հենց այս կարգով, ձայների մեծամասնությամբ է Մինյոնը նշանակվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք նաև, որ ԵԽԽՎ Բյուրոն 2011-ի հունվարի 28-ի նիստում նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հավանությամբ որոշել էր վերականգնել ենթահանձնաժողովը, որի նոր նախագահ էր դարձել իսպանացի Խորդի Խուգլա ի Կոստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում