Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որի համաձայն Պաղեստինին տրվում է «ժողովրդավարության հարցով գործընկերոջ» կարգավիճակ:
ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ այդ կարգավիճակի շնորհումը «կախված չէ Պաղեստին պետության ճանաչումից»: Բանաձևում նաև կոչեր է արվում «արագ ավարտել Պաղեստինում ազգային միասնության կառավարության ստեղծման շուրջ բանակցությունները և նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընդունելի ժամկետներ սահմանել»:










































