Հարևան երկրների, մասնավորապես Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի համար առաջնահերթություն է։ Այս մասին ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը Ղրղզստան մեկնելուց առաջ:
Արեֆը նշել է, որ Ղրղզստանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետների հանդիպմանը մասնակցելը և ելույթ ունենալը իր երկօրյա այցի հիմնական նպատակներից մեկն է։








































