Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա, որտեղ կհանդիպի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկու ղեկավարները կմասնակցեն եվրոպացի առաջնորդների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված տեսակոնֆերանսին։
Այս վիրտուալ հանդիպումը տեղի է ունենում օգոստոսի 15-ին Ալյասկայում ՌԴ նախագահի հետ Սպիտակ տան ղեկավարի հանդիպումից առաջ։










































