Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Տիգրան Պասկևիչյանի նոր նախաձեռնությունը 1946-48թթ. հայրենադարձության մասին է

Այսօր «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամում տեղի ունեցավ «Դարձ ի շրջանս յուր» նախագծի շնորհանդեսը, որը իրականացվում է հիմնադրամի դրամաշնորհով: Ծրագիրը երկու բաղադիչներից է բաղկացած` վեբկայք և տեսաֆիլմ:

Նախագծի հեղինակ Տիգրան Պասկևիչյանն ասաց, որ նպատակը 1946-48 թթ. Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Հայաստանի կոմունիստական ղեկավարների և Կրեմլի ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ կազմակեպված մեծ հայրենադարձությունն է։ Նրա խոսքերով՝ որևէ հետազոտող կամ պատմաբան դեռ սպառիչ պատասխան չի տվել` ինչու դա կազմակերպվեց, պատերազմի պատճառով Հայաստանի` Վրաստանի և Ադրբեջանի միջև մասնատվելու վտանգն էր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր կար և այլն, բայց այդպես էլ վերջանականապես պարզ չէ նպատակը: 46-49 թվականների ընթացքում ընդհանուր թվով շուրջ 95.400 մարդ է վերադարձել Հայաստան, իսկ մոտավորապես 300-500 հազար մարդ էլ անդամագրված է եղել վերադառնալու համար, բայց նրանց թույլ չի տրվել վերադառնալ:

Ակնկալվում է աշխարհում սփռված մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը: Տիգրան Պասկևիչյանը նաև ասաց, որ վեբկայքը կարող է լուրջ ռեսուրս դառնալ, որը կարող է հետագա հետազոտողների համար շատ օգտակար լինել: Վեբկայքը ունի տարբեր բաժիններ` գրքերի, ֆոտոարխիվների, անհատական ցուցակների բաժին, սփյուռքում այդ ժամանակ տպագրված նյութերի բաժիններ, և ամեն մեկը կարող է ուղարկել իր ընտանիքի պատմությունը, տրամադրել արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ և այլն:

Հարցին` ի՞նչ կոնկրետ խնդիր է դրված նման նախագիծ իրականացնելու համար, Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց, որ նպատակ էին դրել պարզել` ովքե՞ր էին այդ մարդիկ, ինչո՞ւ եկան, ինչո՞ւ գնացին և ի՞նչն է կոնֆլիկտը մարդու և հասարակության միջև, որովհետև այսօր արատագաղթի թեման գռեհկացվում է, թե մարդիկ հաց չունեին, դրա համար գնացին. «Շատերը կան, որ եկան ու չգիտեն՝ ինչո՞ւ եկան»,- ասաց Տիգրան Պասկևիչյանը:

«Այն տեղերում, որտեղ մեր ոտքը չի հասնի /ծրագրում միայն Ֆանսիան և Միացյալ Նահանգներն են/, մենք պատրաստվում ենք հարցազրույցներ անել սկայպով: Ավստրալիայում, Կանադայում կան հետաքրքիր մարդիկ, որոնց հետ կապ կհաստատենք»,- ասաց Տիգրան Պասկևիչյանը:

Վեբ կայք` www.hayrenadardz.org
[email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում