Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս երկրի հարավային մասում հայտնաբերվել է հելիումի հսկայական հանքավայր: Հելիումի ծավալը նոր հայտնաբերված հանքավայրում 10 մլրդ խորանարդ մետր է: Այս մասին հաղորդում է The Week պարբերականը:
Հայտնի է, որ հելիումի համաշխարհային պաշարները ընդամենը 40 մլրդ խորանարդ մետր են: Հայտնաբերված հանքավայրը գտնվում է Հարավային Փարս նահանգում: Նախատեսվում է, որ այս հանքավայրի շահագործումն իրականացվելու է խոշոր ռուսական ընկերության հետ: Այս մասին ասել է Հարավային Փարսի գազանավթային ընկերության նախագահ Մուսա Սուրին:










































