Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարծում է, որ նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի վարչաօետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով չափազանց կարևոր զարգացում է տեղի ունեցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։

«Կարելի է արձանագրել, որ արտաքին քաղաքական հետագա ուղենիշների առումով Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ, որը, բնականաբար, շարունակելու է շատ մեծ ջանքեր պահանջել մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից, նաև մեր մյուս գործընկերներից։ այս ուղղությամբ աշխատնքները պետք է շարունակվեն։ Առաջնահերթությունների թվում է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, որի համատեքստում արձանագրվեցին 4 կարևորագույն սկզբունքները, որոնք կարմիր գիծ էին Հայաստանի համար․ այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»,-  նշել է Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ սա վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության արտսաքին քաղաքականության և խաղաղության օրակարգի ճանապարհին շատ կարևոր հանգրվան էր, և այս ուղղությամբ դեռ ավելին պետք է արվի։

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հռչակագրի հնարավոր ազդեցությանը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա՝ Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունն ընթանում է առանց միջնորդների, սակայն կարելի է հույս հայտնել, որ վաշինգտոնյան հռչակագիրը դրական կանդրադառնա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, որովհետև կնքված հռչակագրով նոր տնտեսական հնարավորություններ են բացվել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար։ «Հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կավելացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, և դա թույլ կտա նաև արձանագրել դրական առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- եզրափակել է Վահան Կոստանյանը։

Վաշինգտոնում Հայաստանի վարչաօետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ստորագրել, Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև համատեղ դիմում են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում