Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի hրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի» ժառանգություն շարքի 9-րդ հատորը` Երվանդ Տեր-Մինասյան. հոդվածներ» աշխատությունը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուըրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից:
Հատորն ընդգրկում է Երվանդ Տեր-Մինասյանի «Արարատ»-ում հրատարակած հոդվածները: Աշխատությունը խմբագրել և ընդարձակ առաջաբան է գրել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը:
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի մեկենասությամբ:









































