Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Ucom-ը նոր կլանումներ դեռ չի նախատեսում

Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և «Այքան Քոմունիքեյշնս» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն այսօր ասուլիսում հայտարարեցին ընկերությունների միավորման մասին` Ucom բրենդի ներքո: Հ. Եսայանի խոսքով՝ Ucom-ն արդեն 3 տարի ծառայություններ է մատուցում ֆիքսված կապի, իսկ Icon-ը` wimax կապի միջոցով:

«Այս երկու ընկերությունների միավորումը կտա quarter play ծառայությունների հնարավորություն, կունենանք նոր լուծումներ, նոր առաջընթաց: Սա ողջունելի է և՛ մեր շուկայում զարգացումները տեսնելով, և՛ մեր բաժանորդների համար»,- ասաց Հ. Եսայանը:

Ր. Քասարջյանը նշեց, որ Icon-ը եղել է Հայաստանում ինտերնետի անլար միացման հեղափոխության առաջամարտիկը. «Հիմա միանում ենք լարային հեղափոխություններին Հայաստանում»: Նա իրենց հաճախորդներին հավաստիացրեց, որ նույն որակով ծառայություն կստանան, միայն ընտրության շրջանակը կմեծանա: Այս պահին Icon-ը ծածկում է քաղաքի 75%-ը, սակայն հնարավորություն ունի 100%-ով ծածկույթ ապահովել, ունի 4000 բաժանորդ: Icon-ի աշխատակիցները շարունակելու են աշխատել Ucom-ում:

Հ. Եսայանը հայտնեց, որ դիմելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` Icon-ի բաժնետոմսերը 100%-ով Ucom-ին փոխանցելու համար, տեխնիկական աշխատանքներն ավարտելուց հետո լինելու է մեկ ընդհանուր ընկերություն: Գործարքի գինը չհրապարակվեց:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ոչ վաղ անցյալում Ucom-ը ձեռք բերեց «Նետսիս» ընկերությունը, այժմ` Icon-ը, ո՞րն է լինելու հաջորդը և ի՞նչ ծրագրեր ունի ընկերությունը, Հ. Եսայանը նշեց, որ Icon-ի հետ միավորվելու հարցն ավելի վաղ են սկսել քննարկել, բայց ինչ-ինչ պատճառներով «Նետսիս»-ի հետ գործարքն ավելի շուտ եղավ. «Այս պահին որևէ այլ ընկերության հետ բանակցություններ չկան, կուզենայինք լիներ, բայց այս պահին չկան»:

Նշենք, որ սա, թերևս, առաջին դեպքն է, որ հայկական կապիտալով ընկերությունը կլանում է արտասահմանյան գրանցում ունեցող ընկերության: Icon-ը գրանցված է Դուբայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում