Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Մալադոյին մի նեղի»…թե չէ` քիթդ կջարդեն

Ասկերանի հիշատակվող զորամասին «Առաջին լրատվական»-ը վերջերս առիթ ունեցել է անդրադառնալու: Հիշեցնենք, որ այս նույն զորամասում ֆինանսական չարաշահումներ, զինվորի խելագարության դեպքեր են եղել:

Այսպես, Գագիկ Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ` պաշտպանության բանակի հրամանատար, նույն զորամասի սպաներին տվել է դրամական բավարարման վկայականներ, համաձայն որոնց` սպաները գործուղման ընթացքում ստացել են աշխատավարձերը ՀՀ Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դրամարկղից: Բացի այդ, գումարներ է ստացել իր մոտ գտնվող զինծառայողների պլաստիկ քարտերի միջոցով և նրանց ընտանիքներին պատճառել զգալի չափի նյութական վնաս: Ինչ վերաբերում է զինվորին խելագարության հասցնելուն, ապա դա էլ է վերջին դեպքերից: Ժամկետային զինծառայող Կարեն Ավագյանը, գտնվելով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ, ստորացրել էր Ղևոնդ Օ.-ի պատիվն ու արժանապատվությունը, ծեծել` պատճառելով մարմնական միջին աստիճանի վնասվածքներ: Արդյունքում Ղևոնդը ստացել է հոգեկան հիվանդություն և վաղաժամկետ զորացրվել զինված ուժերից:

Այժմ հերթական դեպքն ենք ներկայացնում մեր ընթերցողին: 20-ամյա Տարոն Մեսրոպյանը ներկայացվող միջադեպով 3 տարվա ազատազրկման է դատապարտվել ընկերոջը պաշտպանելու համար: Ասկերանի զորամասերից մեկում հակատանկային մարտկոցի դասակի վարորդ, շարքային Տարոն Մեսրոպյանին դուր չէր եկել, երբ տեսել էր, որ պետը համածառայակցի հետ լավ չի խոսում: 2011թ. մարտի 7-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում մտել էր զորանոցի լսարան և տեսել, որ իրենց դասակի հրամանատարի տեղակալը` իր անմիջական պետը, սերժանտ Բագրատ Ալավերդյանը վերակարգում ծառայություն կրող իր ենթակա, շարքային Կարեն Տիկբիկյանի հետ` օրապահի պարտականությունները ճիշտ կատարելու բացատրական աշխատանքներ է տանում: Բայց քանի որ բացատրության ձևն այնքան էլ դուր չի եկել Տարոնին, նա միջամտել է պետի գործողություններին և նրան «քյալ» անվանելով, բռնություն գործադրելով` սկսել քաշքշել: Պետը համարժեք պատասխան է տվել:

Այդ պահին դադարեցրել են վեճը և տեղափոխել այլ վայր. դուրս են եկել զորանոցից, որտեղ Տարոնը բռունցքի հարվածով կոտրել է պետ Բագրատի քթոսկրը: Դատաքննության ժամանակ ամբաստանյալ Տարոնն ընդունել է մեղքը և դեպքն այսպես ներկայացրել իր ցուցմունքներում. միջադեպի օրը, առավոտյան, երբ մտել է լսարան և տեսել սերժանտ Բագրատի և շարքային Կարենի զրույցը` հասկացել է, որ մի բան այն չէ և միջամտել է: Իր հարցին, թե` ի՞նչ է պատահել, Կ.Տիկբիկյանը պատասխանել է, որ զորանոցը մաքրելու համար սերժանտ Բ.Ալավերդյանին ասել է, որ աթոռը հանի, սակայն չի իմացել, որ վերջինս արդեն աթոռը հանած է եղել: Ինքը սերժանտ Բ.Ալավերդյանին ասել է, որ շարքային Կ.Տիկբիկյանը չի իմացել և պետք չի, որ դրանից նեղվի: Սերժանտ Ալավերդյանը պատասխանել է, որ «եթե շարքային Կ.Տիկբիկյանը մի բան չի իմանում, ինչու է ինձ ասում»: Տարոնը այդ ժամանակ նաև նկատողություն է արել սերժանտին` ականջակալներով և ձեռքերով խոսելու համար, զգուշացրել, որ հանի, այդպես չխոսի: Սակայն սերժանտը շարունակել է ականջակալներով և ձեռքերով խոսել, ու ինքը նրան անվանել է «քյալ», որի պատճառով իրենց միջև քաշքշուկ է առաջացել, և Բ.Ալավերդյանը ոտքով մեկ անգամ հարվածել է իր որովայնի շրջանին: Համածառայողների միջամտությամբ քաշքշուկը դադարել է, սակայն խոսակցությունը շարունակելու համար սերժանտ Բ.Ալավերդյանին հրավիրել է դուրս և զորամասի շենքի հետևի մասում ձեռքով հարվածել սերժանտի քթին: Տարոնը Միաժամանակ նշել է, որ զղջում է կատարվածի համար ու խնդրում դատարանին մեղմ վերաբերվել:

Տուժող Բագրատ Ալավերդյանը Տարոն Մեսրոպյանից բողոք, պարտք ու պահանջ չի ներկայացրել, այդ թվում` նյութական, և խնդրել է դատարանին` նրա նկատմամբ հնարավորինս մեղմ վերաբերվել: Իսկ իր նախաքննական ցուցմունքում սերժանտը նշել է, որ շարքային Կարեն Տիկբիկյանն ընդգրկված լինելով օրվա վերակարգում որպես ննջարանում մաքրություն կատարող, զորանոցում մաքրության աշխատանքները կատարելու ընթացքում դիմել է համածառայողներին, այդ թվում նաև իրեն, որպեսզի իրենք դուրս հանեն ննջարանի աթոռակները: Ինքը պատասխանել է, որ աթոռը արդեն հանել է: Ժամը 10-ի սահմաններում Կ.Տիկբիկյանին կանչել է զորանոցի լսարան և բացատրել, որ ոչ ոք պարտավոր չէ աթոռները նախօրոք հանել միջանցք, դա օրապահի պարտականությունն է և հարցրել է, թե ինչու է դիմել կոնկրետ իրեն, առանց պարզելու` աթոռը հանված է, թե ոչ:

Հենց այդ պահն էլ դուր չի եկել ներս մտած Տարոնին. իմանալով եղելությունը, Տարոնը դիմել է սերժանտին` «պետք չէ մալադոյին նեղել»: Ինքը պատասխանել է, որ Կ.Տիկբիկյանին չի նեղում, այլ բացատրում է նրա պարտականությունները: Սակայն Տ.Մեսրոպյանը շարունակելով խառնվել զրույցին` ասել է. «Եթե Տիկբիկյանը իմանար, որ աթոռը հանել ես, ապա քեզ չէր ասի», միաժամանակ դիտողություն է արել. մնացած մասով էլ ցուցմուքները համընկնում են ականատեսների և ամբաստանյալի ցուցմունքների հետ: Միայն վերջում ավելացրել է, որ համածառայողների կողմից միջադեպը դադարեցվելուց հետո, երբ գնացել է լվացվելու և հասկացել, որ քիթը վնասված է, կես ժամ անց զորանոցի ննջարանում տեսնելով Տ.Մեսրոպյանին և զայրանալով նրա արարքից` զինվորական փայտյա աթոռակով մեկ անգամ հարվածել է նրա ձեռքին: Ննջարան եկած սպաների կողմից վեճը դադարեցվել է: Նախաքննական մարմինը Բագրատ Ալավերդյանի գործողություններում հանցակազմ չի գտել, նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացրել, քրեական գործի մասը կարճել:

Եվ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Տարոն Մեսրոպյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման` պետի նկատմամբ բռնություն գործադրելու և միջին ծանրության վնասվածք հասցնելու համար: Դատարանը պատժի տեսակն ու չափը որոշելիս հաշվի է առել հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` ամբաստանյալը առաջին անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվում, ծառայության վայրից բնութագրվում է միջին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են այն, որ երիտասարդ է, ընտանեկան և սոցիալական պայմանները, կատարածն ընդունելը և զղջալը, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի գտել: Այժմ Տարոնը Վերաքննիչ քրեական դատարանից ավելի մեղմ պատիժ է ակնկալում:

Էլմիրա Մարտիրոսյան
«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում