«Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին ավանում երեք մարդ վիրավորվել է՝ ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով»,- գրում է Hurriyet-ը:
Տեղեկությունների համաձայն` բոլոր վիրավորները զինվորականներ են, որոնց տեղափոխել են Դիարբեքիրում գտնվող զինվորական հոսպիտալ: Վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում:
Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ռազմաբազա վերադարձի ճանապարհին: Այն մի քանի բարձրաստիճան զինվորականների տեղափոխել էր երկրի հարավ-արևելքում տեղակայված բանակի ստորաբաժանումներից մեկը:
Վթարի վայր են ժամանել ավիացիոն անվտանգության մասնագետները՝ պարզելու կատարվածի պատճառները: Նախնական վարկածով՝ ուղղաթիռը վայր է ընկել տեխնիկական անսարքության պատճառով:
Հիշեցնեք, որ վերջերս Թուրքիայի հարավարևելյան շրջաններում խոշոր ռազմական գործողություններ են ընթանում՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ: Այս գործողությունների ընթացքում թուրքական իշխանություններն անվտանգության նկատառումներով տարհանել են լեռնային շրջանների բնակչությանը:









































