Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարականի դիմում է ներկարացրել երկրի նախագահին։ Ակնկալվում է, որ նա կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ Այս մասին Շմիհալը գրել է իր Telegram ալիքում։
«Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիհալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի դիմումը։











































