Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Հարավային Կովկասի Լենին-Աթաթուրք ստատուս քվոն փլուզվո՞ւմ է

«Հայաստանի ղեկավարության հետ Միացյալ Նահանգների երկխոսության մեջ «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության առաջարկությունը տնտեսա-քաղաքական սցենարներից միայն մեկն է»,- նման վստահ տեսակետ Բաքվի իշխանական լրատվամիջոցին հարցազրույցում արտահայտել է Կովկասի հարցերով մասնագիտացած թուրք քաղաքագետ Սարդար Յըլմազը:

«Երևանը հակված է Վաշինգտոնի ներկայացրած այլ տարբերակների, որ վերաբերվում են Զանգեզուրի երթուղու գործարկման մեխանիզմներին»,-ասել է թուրք փորձագետը՝ Բաքվի լրատվամիջոցի համար մեկնաբանելով, թե ինչու է Երևանը հերքել «Զանգեզուրի միջանցքն» ամերիկյան մասնավոր ընկերությանը վարձակալության տալու մասին ԱՄՆ վարչակազմի առաջարկությունը:

Յըլմազի գնահատմամբ՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվացումը սահմանափակում է Մոսկվայի մանևրի հնարավորությունը՝ «նրան զրկելով (հայ-թուրքական և հայ-ադրբեջանական) բանակցությունները ձախողելու արդյունավետ գործիքակազմից»: Ընդսմին, նա պնդում է, որ Թուրքիան Հարավային Կովկասում համագործակցության «նախապատվությունը տալիս է Միացյալ Նահանգներին, որպես ավելի պրագմատիկ և կանխատեսելի պարտնյորի և ի տարբերություն Ռուսաստանի, որ տարածաշրջանն ընկալում է արտոնյալ ազդեցության գոտու պարադիգմայով»:

Թուրքիայի փորձագիտական հանրությունը, որքանով դիտարկվում է մամուլի հետ նրանց շփումներից, նման դելիկատ հարցերում չափազանց պահպանողական է և հիմնականում գեներացնում է պաշտոնական նարատիվներ: Այս իմաստով դիտարժան է, որ Յըլմազն, ի տարբերություն Բաքվի խոսույթի, «Զանգեզուրի միջանցք»-ի փոխարեն օգտագործում է «երթուղի» տերմինը, ինչից կարելի է ենթադրել, որ Թուրքիայի իշխանությունների օրակարգում Հայաստանի հարավում «արտատարածքային միջանցքի» հարցն առնվազն ակտուալ չէ: Այլ բան է, որ այդ դիրքորոշումը կարող է լինել թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունք:

Երկրորդ կարևոր «բացահայտումը», որ հետևում է թուրք փորձագետի դիտարկումներից, այն է, որ «երթուղու գործարկման մեխանիզմների մի քանի սցենար գոյություն ունի, որ Վաշինգտոնը քննարկում է Հայաստանի ղեկավարության հետ երկխոսությամբ»: Այսինքն, Սյունիքի հարավում հաղորդուղիների բացման կամ վերականգնման հարցում Ադրբեջանը բանակցային սուբյեկտ չէ: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն Հայաստանի տարածքում գործարկվելիք ոչ մի երթուղու սուբյեկտային շահառու չէ:

Երրորդ ու, թերևս, ամենաէական ազդակն այն է, որ, ըստ Յըլմազի, Թուրքիան Հարավային Կովկասի ստատուս-քվոյի հարցում համագործակցության նախապատվությունը տվել է Միացյալ Նահանգներին, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանն «ընկալում է արտոնյալ ազդեցության գոտու պարադիգմայով»:

Առաջին հայացքից «գրավիչ» թվացող այս միտքը խորքային առումով Հայաստանի համար չափազանց խնդրահարույց է այն իմաստով, թե Միացյալ Նահանգներն արդյոք Հարավային Կովկասում ներկայանում է այսպես ասած՝ ի՞ր, թե՞ Թուրքիայի «դեմքով»: Եթե Հարավային Կովկասը ռուսական «արտոնյալ ազդեցիկ գոտուց վերածվելու է թուրքականի», ապա սա մի սցենար է, և բոլորովին այլ, եթե «գերմոդերատոր լինելու է Վաշինգտոնը, իսկ Թուրքիան և Հարավային Կովկասի երեք երկրները՝ հավասարազոր գործընկերներ»:

Պետք է, ամենայն հավանականությամբ, հաշվի առնել նաև ԱՄՆ նախագահի, մեղմ ասած, էքստրավագանտությունը, վաղը նա նույն հաջողությամբ կարող է Հարավային Կովկասը «գրողի ծոցն ուղարկել», ուստի ծագում է նոր իրողությունների իրավապայմանագրային ամրագրման անհրաժեշտություն: Ադրբեջանում հակված են «պատմական նվաճումները» ֆորմալացնել Թուրքիայի հետ նոր պայմանագրով: Հայաստանի համար Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագի՞րն է երաշխիք լինելու: Հարավային Կովկասի Լենին-Աթաթուրք ստատուս քվոն փլուզվո՞ւմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում