Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Viva-ն մագաղաթյա բացառիկ Ավետարան է ընծայաբերել Մատենադարանին

Բասեն գավառից Երևան՝ 355 տարի անց

Հայոց ցեղասպանության տարիներին կորած համարվող մատյաններից մեկը՝ Պարսամ երեցի գրչին պատկանող մագաղաթյա Ավետարանը, 355 տարի անց իր տեղը գտավ Մատենադարանում: Ձեռագիրը դեռևս 20-րդ դարասկզբին տեսել և իր Վասպուրականի ձեռագրացուցակում նկարագրել է ազգագրագետ, բանահավաք, գրող և բանասեր Երվանդ Լալայանը: Նրա կազմած ցուցակում ընդգրկված է 480 ձեռագիր: Դրանց կեսից ավելին՝ 281 մատյան, պահվում է Մատենադարանում, իսկ մնացյալ 199-ը դեռևս համարվում են կորած: Ցուցակում ներառվածների թիվը մեկով նվազեց: Տեսանյութ

«Ինձ համար մեծ պատիվ է հիշարժան այս իրադարձությանը մասնակցելը: Զուգահեռաբար հպարտություն է դա անել Հայաստանում 20 տարի շարունակ պատասխանատու մշակույթ ձևավորած կազմակերպության՝ Viva-ի անունից: Չինացիների մի ասացվածք հրաշալի կերպով նկարագրում է այն, ինչ այսօր զգում եմ․ «Նախնիներին մոռանալ նշանակում է լինել առվակ՝ առանց աղբյուրի, ծառ՝ առանց արմատների»։ Կարծում եմ՝ սենտիմենտալ չի դիտարկվի, եթե ասեմ, որ, թեև հանգամանքների բերումով հայերեն լիարժեք չեմ խոսում, դա չի խանգարում ամբողջ էությամբ մեր ինքնությանը հավատարիմ մնալուն: Այդ զգացողությունը կրկնապատկվեց այստեղ՝ մագաղաթյա բացառիկ Ավետարանն ընծայաբերելու ընթացքում: Ավելի քան երեք դար առաջ գրված, բացառիկ արժեք ներկայացնող մատյանը, որը Հայոց ցեղասպանության տարիներին կորսված էր համարվում, այսօր իր տեղն է գտնում համայն հայության համար կարևոր միջավայրում: Շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ավետարանի կազմն ունի մուգ շագանակագույն դրոշմազարդ կաշի, փեղկերը զարդարված են կոստեղերով, մեդալիոններով և ականակուռ մետաղե խաչով: Ձեռագիրը գրված է բոլորագրով, ամբողջական է, բովանդակում է չորս ավետարանիչների՝ Մաթևոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի ավետարանները:

Ձեռագիրն արժեքավոր է նաև մանրանկարչական հարդարանքի տեսանկյունից: Առկա են Ավետարաններին հատուկ մանրանկարչական տարրեր՝ ավետարանիչների պատկերներ և անվանաթերթեր, լուսանցազարդեր և լուսանցային մանրանկարներ, որոնք աչքի են ընկնում գունային անխառն, մաքուր լուծումներով և հորինվածքի կուռ ամբողջականությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում