Անգլիայի Սուռեյ կոմսությունում հզոր պայթյուն է տեղի ունեցել արդյունաբերական համալիրի շենքում: Այս մասին հաղորդում է Skynews պորտալը` վկայակոչելով արտահերթ ծառայությունների ներկայացուցիչներին:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկանության աշխատակիցներ և փրկարար ջոկատներ: Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան, կան վիրավորներ:
Ենթադրաբար հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում, որտեղ եղել են սեղմված գազի բոլոններ: Դեպքի ականատեսներից մեկը պատմել է, որ ինքը լսել է առնվազն 3 պայթյուն: Շենքի վրա նկատելի են ծխի ամպեր: