Կանադացի գիտնական Ռալֆ Սթեյնմանը, որն այսօր պետք է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ ստանար, մահացել է սեպտեմբերի 30-ին՝ քաղցկեղից: Այս մասին հաղորդվում է Ռոքֆելլերի համալսարանի կայքում, որտեղ աշխատում էր գիտնականը:
Սթեյնմանը 68 տարեկան էր: Երկու տարի առաջ նրա մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Համալսարանի հայտարարության մեջ ասվում է, որ վերջին ամիսներին գիտնականը դեղամիջոցներ էր ընդունում, որոնց ներգործման սկզբունքը հիմնված էր նրա անձնական հետազոտությունների վրա:











































