Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Viva-ն նշել է գործունեության 20-ամյակը

Հուլիսի 1-ին Viva-ն նշել է հիմնադրման 20-րդ տարին: Տոնական մթնոլորտում անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագայի հավակնոտ ծրագրերը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, ընկերության աշխատակիցներ և գործընկերներ:

Viva-ի բաժնետեր Կոնստանտին Սոկոլովը ներկայացրել է ընկերության վերափոխումը՝ բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական և թվային առաջատար՝ սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրել է զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։

«Այսօր Viva-ն նշում է իր 20-ամյակը՝ առաջին զանգին հաջորդող երկու տասնամյակ անց. զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%: Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2,3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ: Viva-ն դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը»,- նշել է Սոկոլովը:

Կոնստանտին Սոկոլովն ընդգծել է՝ Viva-ն ոչ միայն զարգացնում է տեխնոլոգիական ենթակառուցվածքները, այլև ակտիվորեն ներդրումներ է կատարում սոցիալական նախաձեռնություններում՝ ամրապնդելով Հայաստանի մրցակցային առավելություններն ու զարգացնելով հասարակության տարբեր ոլորտները: «Հաջորդ երեք տարիների ընթացքում 5G ցանցի և ամպային ենթակառուցվածքների զարգացման համար Viva-ն նախատեսում է ներդնել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ ստեղծել առաջընթաց և նոր հնարավորություններ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի համար», – ասել է պարոն Սոկոլովը։

«Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում 2005թ. հուլիսի 1-ը հեղափոխական տարեթիվ է: Այդ օրը նշանավորվեց ոչ միայն Հայաստան նոր տեխնոլոգիաների և նորարարությունների մուտքով, այլև ամենակարևորը՝ կոտրվեց այն կարծրատիպը, թե իբր բջջային կապը միայն ընտրյալների համար է: Viva-ն ապացուցեց, որ բջջային կապը կարող է լինել ավելի մատչելի, ավելի որակյալ, ավելի հասանելի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Viva-ի թիմին, որ այս ամենը կարողացավ իրականություն դարձնել: Վերլուծելով այս տարիների ընթացքում Viva-ի անցած ուղին՝ կարող եմ վստահաբար ասել, որ Viva-ն ապագայում ևս ապավինելու է նոր տեխնոլոգիական լուծումների, նորարարությունների՝ էլ ավելի որակյալ դարձնելով իր ծառայությունները բաժանորդների համար և այդպիսով հզորացնելով հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը», – ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Viva-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձել է ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը: «Viva-ն հասկանում է հեռահաղորդակցության կարևորությունը թե՛ որպես տեխնոլոգիա, թե՛ որպես անվտանգության և հարմարավետության հիմք: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին վստահության, իսկ մեր մրցակիցներին՝ արժանապատիվ մրցակցության համար», – ասել է Տիգրան Գասպարյանը: Նա նաև ազդարարել է Viva-ի հետագա դիվերսիֆիկացմանն ուղղված լայնածավալ ներդրումների մասին: «Այս տարի ընկերությունում մեկնարկում է աննախադեպ ներդրումային ծրագիր՝ ուղղված ընկերության հետագա դիվերսիֆիկացմանը՝ ներառյալ ֆիքսված և բջջային կապի թվային կոնվերգենտային լուծումների զարգացումը։ Մեր նպատակն է ապահովել Viva-ի տրամադրած բոլոր ծառայությունների բարձր որակը, մատչելիությունն ու մարդակենտրոնությունը։ Մենք պատասխանատվություն ունենք երկրի թվային ապագայի համար և վստահորեն շարժվում ենք առաջ»։

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրել է կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում: Գլխավոր տնօրենը նաև կարևորել է այն, որ տարիների ընթացքում Viva-ի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար:

«Viva-ն կորպորատիվ կառավարման և բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է: Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ՝ Viva ընտանիքի հին ու նոր անդամներ՝ նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար»,- ասել է Ավետիսյանը: «Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց՝ շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, և այդ գործընթացում Viva-ն մեծ դեր ունի: Նորարարությունների կիրառումը տեխնոլոգիաների կամ լուծումների տեսքով մշտապես եղել է Viva-ի գործունեության անբաժանելի մասը»:

Viva-ն էական ներդրում ունի Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորման գործում: Ընկերությունը ներդրել է արտադրողականության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, սոցիալական ներդրումների և բիզնես բարեվարքության նոր մշակույթ՝ օրինակ ծառայելով բազում կազմակերպությունների համար: Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ոլորտը կարգավորող պետական գերատեսչություններին ու մարմիններին՝ առողջ մրցակցային միջավայրի ապահովման և կառուցողական համագործակցության համար։

«Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ 20 տարվա այս ուղին մեզ հետ անցնելու և մեզ վստահելու համար։ Շնորհակալ ենք մեր աշխատակիցներին՝ իրենց անսահման նվիրվածության, գիտելիքը ծառայեցնելու և մեր առաքելությանը հավատարմության համար», – եզրափակել է Ավետիսյանը։

Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են նաև այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Եզրափակիչ խոսքում Ավետիսյանը վերահաստատել է Viva-ի առաքելությունը՝ շարունակելու առաջնորդել նորարարությամբ, ներդրումներ կատարել մարդկային կապիտալում և նպաստել ավելի մրցունակ Հայաստանի կառուցմանը։

Տոնական օրն ավարտվել է Դիանա Աբգարի անվան այգում («Սիզընս» այգի) հայտնի հայ արտիստների մասնակցությամբ մեծ համերգով։ Երեկոյի գլխավոր հյուրն էր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում