«Աքքույու» ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը կարող է շահագործման հանձնվել մեկ տարվա ընթացքում։ Այս մասին Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նա նշել է, որ ներկայումս ուսումնասիրվում է Թուրքիայում ևս մեկ ԱԷԿ կառուցելու տնտեսական նպատակահարմարությունը։ Ալեքսանդր Նովակն ընդգծել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի մասնակցել այս նախագծի իրականացմանը։










































