Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր` հոկտեմբերի 3-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում այդ երկրի դեսպանատուն:
Երկրի ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ-ի հետ հարաբերություններն ու շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ:
Դեսպան Թիան Չանչունը և ՀՀ նախագահը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, Հայաստանում չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության հետ կապված հարցեր:
ՉԺՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահին` դեսպանատուն կատարած այցի և ջերմ բարեմաղթանքների համար:









































